Archive | July, 2012

Սեյսմոկայանում

9 Jul

23 տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժը: Այսօր դեկտեմբերի 7-ն է. մենք տիկին Գայանեի և ընկեր Իվետայի հետ գնացել էինք Սեյսմոկայան: Այնտեղ մեզ պատմեցին երկրաշարժի մասին, հորհուրդ տվեցին, թե ինչ անել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո: Մենք իմացանք և սովորեցինք շատ կարևոր բաներ, որ չգիտեինք: Մեզ նաև պատմեցին Սպիտակի երկրաշարժի մասին, թե քանի մարդ է զոհվել, քանի մարդ է տարբեր մարմնական վնասվածքներ ստացել և  քանի մարդ է անօթևան մնացել: Չպատմեցին, թե որտեղ է եղել աշխարհի ամենավտանգավոր և ամենաուժեղ երկրաշարժը, բայց մենք գիտեինք. այն տեղի է ունեցել1960թ. Չիլիում:Դրա մասին  մեզ պատմել էր ընկեր Իվետան:

ց

Նուռ

9 Jul

Նռնենին փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպտերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևովհանդիպում է Փոքր և ՄիջինԱսիայում, ԱնդրկովկասումԻրանումԱֆղանստանում։ Հնուց իվեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել ենծիսական արարողությունների ժամանակ։ Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավորմիջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրըշրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներիցստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնիկեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբկաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբգինի, հյութ)վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութըպարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր իվանդություններից       ապաքինվողների համար, բուժիչ է:

։

Ձմեռ

9 Jul

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառնկլիմայում , աշնան եւ գարնան միջև: Ձմեռայինարևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկգիշերները ամենաերկարը: Հյուսիսային կիսագնդումտևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22)մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21),իսկ Հարավային կիսագնդում` ամառային արևադարձիօրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարիօրը (սեպտեմբերի 23): Ցերեկվա տևողությանփոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրությանհետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր:Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը(դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է:Օդերևութաբանական ձմեռը ամենակարճ օրեր ևամենացածր միջին ջերմաստիճանը ունեցողամենացուրտ եղանակն է: Այս պնդումըհամապատասխանում է դեկտեմբեր, հունվար, եւփետրվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում, ևհունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին հարավայինկիսագնդում:

Հրաբուխներ

9 Jul

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներնայնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցածմեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրիխորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և,համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն,արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է,գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանումէ մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում էձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանիցդուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր,որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվումեն գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդիխոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա ևԿլյուչևսկայա սոպկաները՝ ԿամչատկայումՎեզուվը՝ԻտալիայումՀեկլան՝ ԻսլանդիայումՖուձիյաման՝ Ճապոնիայում,Կրակատաուն՝ ԻնդոնեզիայումՕրիսաբան՝ Մեքսիկայում,Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներկան ոչ միայն երկրի մակերևույթին այլև օվկիանոսների ու ծովերիհատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխիխառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյաժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիսջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան ևՀավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ,պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են«քնած» հրաբուխներ։Դրանց թվին են պատկանում Էլբրուսը,ԿազբեկըՄեծ ու Փոքր Մասիսները։

Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում.հրաբոսոր  գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքմանվայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակգետին է թափվում քամուց քշված մոխիրը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ուսառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրըխառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծարագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ՊոմպեյըՀերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաուհրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանողաղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Հայկական լեռնաշխարհում գործող են համարվում Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններումշարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները։ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի ենավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է։