Archive | Բնագիտություն և աշխարհագրություն RSS feed for this section

Եվրոպա

14 Nov

europehttp://www.slideshare.net/mariam-muradyan/ss-28246235-Նորվեգիա-Օլսո

http://www.slideshare.net/mariam-muradyan/ss-28246235– Վրաստան-Թբիլիսի

Հրաբուխներ

9 Jul

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներնայնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցածմեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրիխորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և,համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն,արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է,գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանումէ մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում էձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանիցդուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր,որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվումեն գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդիխոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա ևԿլյուչևսկայա սոպկաները՝ ԿամչատկայումՎեզուվը՝ԻտալիայումՀեկլան՝ ԻսլանդիայումՖուձիյաման՝ Ճապոնիայում,Կրակատաուն՝ ԻնդոնեզիայումՕրիսաբան՝ Մեքսիկայում,Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներկան ոչ միայն երկրի մակերևույթին այլև օվկիանոսների ու ծովերիհատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխիխառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյաժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիսջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան ևՀավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ,պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են«քնած» հրաբուխներ։Դրանց թվին են պատկանում Էլբրուսը,ԿազբեկըՄեծ ու Փոքր Մասիսները։

Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում.հրաբոսոր  գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքմանվայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակգետին է թափվում քամուց քշված մոխիրը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ուսառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրըխառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծարագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ՊոմպեյըՀերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաուհրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանողաղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Հայկական լեռնաշխարհում գործող են համարվում Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններումշարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները։ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի ենավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է։

Փաթաթվող լիաններ

12 Jun

Արմավենին պատկանում է միաշաքիլ բույսերի ընտանիքին: Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված արևադարձային և, մասամբ, մերձարևադարձային երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում: Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում): Հայաստանի Հանրապետությունում  որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ փյունիկյանը և հովհարատերևը: Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում` չճյուղավորված: Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ: Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից:

Տերևները լինում են կտրտված փետրաձև (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), երկփետրաձև (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնամ) և այլն: Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը` մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ: Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է:

Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են:

Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա): Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է: Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին:

Օվկիանիայի մոտ 10 հազար կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին: Նրա չհասունացած ընկույզների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է: Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ: Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ: Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են: Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ:

Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի: Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից: Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր (Ինդոնեզիայում և Մելանեզիայում): Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ:

Հրաբուխներ

12 Jun

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։ Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում, Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։ Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը։ Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։ Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։ Հայկական լեռնաշխարհում գործող են համարվում Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները։ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է։