Archive | November, 2012

Նյութս սիրելի ուսուցչուհուս մասին

26 Nov

Այս ամգամ ես կպատմեմ իմ ուսուցչուհի` սիրելի ըկեր Գոհարի մասին: Ընկեր Գոհարը մեզ դասավանդում է հայոց լեզու և գրականություն: Դե, իհարկե, ընկեր Գոհարին գիտեն բոլո՜ր-բոլորը, այդ իսկ պատճառով ես չեմ պատմի նրա մասին: Եթե չիմանայիք, շա՜տ բաներ կպատմեի: Առաջինը

կպատմեմ հայոց լեզվի մասին: Հայոց լեզվից մենք շատ բաներ ենք անցել, օր՝. անձնանիշ և իրանիշ գոյականներ, հասարակ և հատուկ անուններ, գոյականի թիվը, որոշյալ և անորոշ գոյականներ, հոդեր և վերջապես հոլովներ: Գրականությունից մենք անցնում ենք միայն պ
ատմվածքներ, բանաստեղծություններ, այսպես ասած, մեր դասերը հիմնականում բանավոր են, իհարկե, գրավոր էլ է տալիս ընկեր Գոհարը, բայց այդքան հաճախ չէ, ինչքան որ հայոց լեզվից: Գրականությունից մենք սովորել ենք Եղիշե Չարենցի <<Էլի գարուն կգա>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Հայրենիքում>> բանստեղծությունները: Իհարկե, կան բանաստեղծություններ, որոնք մեզ համար դժվար և շատ էր անգիր սովորելը, այդ իսկ պատճառով մենք այդ բանաստեղծությունները ուղղակի ընթերցել ենք և ծանոթացել դրանց հետ: Ընկեր Գոհարը մեզ նաև հանձնահարել էր կարդալ Դանիել Դեֆոյի <<Ռոբինզոն Կրուզո>> գիրքը: Իսկ այս ամսվա լրացուցիչ ընթերցանության համար հանձնարարված է Ջեկ Լոնդոնի <<Սպիտակ Ժանիքը>>, որը ես ամռան արձակուրդին եմ կարդացել, այդ պատճառով էլ ընկեր Գոհարը հանձնահարել է կարդալ ուրիշ գիրք, որի հեղինակն է նույնպես Ջեկ Լոնդոնը: Այսպիսով ես կավարտեմ իմ նյուրը ընկեր Գոհարի մասին:

Ջեկ Լոնդոն

26 Nov

Ջեկ Լոնդոնը ծնվել է 1876-ի հունվարի 12-ին, Սան Ֆրանցիսկոյում: Ընտանիքը հարուստ չէր, և նա ստիպված էր թողնել ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան:

23 տարեկանում նա արդեն մի քանի անգամ ձերբակալվել էր թափառաշրջիկության համար:

1897 թվականին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը:

Որոշելով, որ գումար աշխատելու ամենահեշտ միջոցը գրելն է, նա սկսել է ամսագրում կարճ պատմվածքներ հրատարակել, որոնց գլխավոր թեման ծովային

ճանապարհորդություններից և Ալյասկայից ստացած անձնական տպավորություններն էին:

1899 թ-ից հրա

տարակել է պատմվածքներ, որոնք հետագայում զետեղվել են «Գայլի որդին», «Նրա նախնիների աստվածը, «Սառնամանիքի զավակները» և այլ ժողովածուներում:

Հյուսիսի թեմ

այով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» վեպը, «Նախնիների կանչը» և «Սպիտակ ժանիք վիպակները:

Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, ուր պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ:

Նր
Մեծ գրողը մահացել է 1916-ի նոյեմբերի 22-ին, քնաբերի ավել չափաբաժին ընդունելու հետևանքով:ա երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի: Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում էլ ավելի հարստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ: Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում:

Մեր մասնակցությունը մամլո ասուլիսին

3 Nov

Մենք այսօր գնացել էինք Մայր դպրոց` մասնակցելու մամուլի ասուլիսին: Ասուլիսը «Միջազգային մրցույթներին մեր մասնակցությունը» թեմայով էր: Մրցույթին ներկայացվել էին 289 նախագծեր: Հայկական երեք նախագծերն էլ   շատերին էին հետաքրքրում, որի վառ ապացույցն էր նաև վրացական մի քանի լրատվամիջոցների և հեռուստաընկերության հարցազրույցը: «Տիեզերք» ակումբի սովորողներն արժանացան 2-րդ մրցանակին` պարգևատրվելով նոթբուքերով և դրամական պարգևով: Վրաստանի «Շոթա Ռուսթավելի» ազգային գիտական հիմնադրամի տնօրեն Սուլխան Սիսաուրին սեբաստացիներին սիրով հրավիրեց հաջորդ տարիներին ևս մասնակցելու այդ մրցույթին: Սեբաստացիները իրենց հերթին մրցույթի բոլոր մասնակիցներին հրավիրեցին Հանրակրթական ԴիջիԹեք 2013-ին: «Վագրենավոր»-ի մասնակցիները ուսումնական ճամփորդություն ներկայացան նախագծի մասնակիցները: Կրթահամալիրի ուսուցիչները մասնակցում են նաև մեկ այլ միջազգային մրցույթի: Կանադական «Smart tecnolgoies» ընկերության հայտարարած «Լավագույն Smart դաս 2012» մրցույթի կրթահամալիրային փուլին ներկայացվել են մոտ 150 աշխատանքներ, որոնցից տարածաշրջանային փուլին` 18 դաս: Հայաստանից ներկայացված 28 նախագծերից 10-ն են անցել տարածաշրջանային եզրափակիչ փուլ, և դրանցից 7-ը կրթահամալիրի աշխատանքներն են:Մենք այսօր գնացել էինք Մայր դպրոց` մասնակցելու մամուլի ասուլիսին: Ասուլիսը «Միջազգային մրցույթներին մեր մասնակցությունը» թեմայով էր: Մրցույթին ներկայացվել էին 289 նախագծեր: Հայկական երեք նախագծերն էլ շատերին էին հետաքրքրում, որի վառ ապացույցն էատարեցին նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց, որտեղ էլ ազգային երգ-պարով ն

ր նաև վրացական մի քանի լրատվամիջոցների և հեռուստաընկերության հարցազրույցը: «Տիեզերք» ակումբի սովորողներն արժանացան 2-րդ մրցանակին` պարգևատրվելով նոթբուքերով և դրամական պարգևով: Վրաստանի «Շոթա Ռուս թավելի» ազգային գիտական հիմնադրամի տնօրեն Սուլխան Սիսաուրին սեբաստացիներին սիրով հրավիրեց հաջորդ տարիներին ևս մասնակցելու այդ մրցույթին: Սեբաստացիները իրենց հերթին մրցույթի բոլոր մասնակիցներին հրավիրեցին Հանրակրթական ԴիջիԹեք 2013-ին: «Վագրենավոր»-ի մասնակցիները ուսումնական ճամփորդություն կատարեցին նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց, որտեղ էլ ազգային երգ-պարով ներկայացան նախագծի մասնակիցները: Կրթահամալիրի ուսուցիչները մասնակցում են նաև մեկ այլ միջազգային մրցույթի: Կանադական «Smart tecnolgoies» ընկերության հայտարարած «Լավագույն Smart դաս 2012» մրցույթի կրթահամալիրային փուլին ներկայացվել են մոտ 150 աշխատանքներ, որոնցից տարածաշրջանային փուլին` 18 դաս: Հայաստանից ներկայացված 28 նախագծերից 10-ն են անցել տարածաշրջանային եզրափակիչ փուլ, և դրանցից 7-ը կրթահամալիրի աշխատանքներն են: