Archive | Ուսուցիչների մասին նյութեր RSS feed for this section

Իմ կարծիքը ուսուցչիս և առարկայի մասին

5 Apr

 

SAM_8374

Մեր հանրահաշվի ուսուցչուհին փոխվել է ուսուցչի հետ: Նրա անունն է Արման Երանոսյան, բայց մենք նրան դիմում ենք ընկեր Երանոսյան: Նա դասավանդում է ոչ միայն հանրահաշիվ այլ նաև երկրաչափություն: Ես սիրում եմ այդ երկու առարկաները: Երկուսն էլ հավասար եմ սիրում: Նա շատ լավ է բացատրում: Մի քիչ խիստ է, բայց դա մեզ ավելի լավ է ազդում մեր վրա: Ես լավ եմ հասկանում նրա բացատրածը, բայց կան նաև դասեր, որ ես չեմ հասկանում: Չհասկանալու դեպքում նա նորից է բացատրում: Երկարաչափության դասերին մենք անցնում ենք՝խնդիրներ, ուղիղներ,  հատվածներ, ճառագայթներ, անկյուններ,  հատվածների չափումներ, հայտանիշեր և այլն: Հանրահաշվից մենք անցնում ենք՝հանրահշվական արտահայտություններ, արտահայտության թվային արժեքներ, հավսարություններ, անհավասարություններ, մեծություններ, բազմություններ, գումարման հատկություններ և այդպիսի այլ  բաներ: Մի խոսքով ես սիրում եմ հանրահաշիվը և երկրաչափությունը,իհարկե կան նաև ուրիշ առարկաներ, որ սիրում եմ այս առարկայից ավելի: Այսքանով ես կավարտեմ իմ շարադրությունը  ընկեր Արմանի և նրա առարկաների մասին: