Archive | October, 2013

Մի հիասքանչ օր…

26 Oct

Մենք երեկ` հոկտեմբերի 25-ին գնացել էինք Վայոց ձորի Աղավնաձոր գյուղ: Այնտեղ մենք մասնակցեցինք խաղողների բարքահավաքին: Բերքահավաքը սկսեցինք ինչպես Կրթահամալիրում սկսում ենք օրը՝ <<Հայր Մեր>>-ը արտասանելով: Շատ լավ էր, պարոն Հովակիմը՝ Տրիմիտի այգիների տնորենը մեզ սովորեցրեց ինչպես հավաքել խաղողները և շատ հետաքրքիր պատմություններ պատմեց: Շատ հետաքրքիր էր և շատ գեղեցիկ: Մենք իմացանք նաև, որ այդ խաղողները՝ Արենի խաղողի տեսակներն էին: Խաղողների այգին 10 տարվա պատմություն ուներ: Հավաքելու ժամանակ մեզ պարոն Հովակիմը ցույց տվեց այնպիսի հասկեր, ինչպիսին չկան Հայաստանում և ինչպիսին չեն տեսել  հայերից ոչմեկ, մեզ բացարություն: Իսկ հասկերը աճում էին՝ Ղուշում: Շատ լավ աշխատեցինք և հետո գնացինք նշելու: Այնտեղ մեզ նաև հյուրասիրեցին անցյալ տարվա պատրաստած <<Անմահական>> գինին: Գինին խմելուց հետո մեր կենացները քաղցրացան և մենք երգեցինք <<Կենաց երգ>>-ը: Հետո մենք իմացանք այդտեղի հետագա պլանների մասին: Այգիների մոտ լինելու է հյուրատուն և գինու գործարան: Իսկ վերջում պարոն հովակիմը երգ երգեց մեր մասին՝մեր այդ օրվա մասին: Շատ հիանալի և անմոռաց օր էր: Ով չեր եկել մեզ հետ բերքահավաքին շատ բան էր կորցրել:

Մխիթար Սեբաստացի…

16 Oct

Մխիթար Սեբաստիացի..

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն:

1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 Ղազար կղզում Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, երգում են այսօր: Նա նաև հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):     Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:

 Մխիթարյան միաբանություն..

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

Աղբյուրը՝ http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1374

Պարսկական և հայկական պոեզիա…

9 Oct

 

homework

Ինձ դուր եկավ համ պարսկականը համ մեր հայկական պոեզիան: Նրանք շատ ճիշտ մտքեր են հաղորդում: Ես համամիտ եմ պարսկական պոեզիայի խոսքերի հետ: Հայկական պոեզիան էլ  իմաստ ուներ: Ինձ դուր եկան երկուսնել, բայց ավելիշատ պարսկականը: Իմ կարծիքով այն ավելի խորիմաստ է:

Սեպտեմբերի 21….

6 Oct

Շատ լավ օր էր…..Շաաաատ լավ անցավ…..:D1000355_450151585098342_1803053623_n 1236742_1412389242313144_1153969490_n 1371320_216608045172297_1796111031_n 1374152_1412389165646485_541761889_n SDC14990 SDC14996 SDC14997 SDC14998 SDC15008 SDC15023 SDC15031 SDC15032 SDC15033 SDC15043 SDC15044 SDC15045 SDC15054 SDC15055 SDC15063 SDC15066 SDC15068 SDC15080 SDC15083 SDC15088 SDC15091 SDC15139 SDC15143 SDC15146 SDC15162 SDC15181 SDC15182 SDC15184 SDC15193 SDC15194 SDC15196 SDC15207 SDC15213 SDC15238 SDC15239 SDC15244 SDC15245