Archive | Uncategorized RSS feed for this section

Feeling Good – Michael Buble (Lyrics)

25 Jan

Սեպտեմբերի 21….

6 Oct

Շատ լավ օր էր…..Շաաաատ լավ անցավ…..:D1000355_450151585098342_1803053623_n 1236742_1412389242313144_1153969490_n 1371320_216608045172297_1796111031_n 1374152_1412389165646485_541761889_n SDC14990 SDC14996 SDC14997 SDC14998 SDC15008 SDC15023 SDC15031 SDC15032 SDC15033 SDC15043 SDC15044 SDC15045 SDC15054 SDC15055 SDC15063 SDC15066 SDC15068 SDC15080 SDC15083 SDC15088 SDC15091 SDC15139 SDC15143 SDC15146 SDC15162 SDC15181 SDC15182 SDC15184 SDC15193 SDC15194 SDC15196 SDC15207 SDC15213 SDC15238 SDC15239 SDC15244 SDC15245

Դիջիթեքի մասին մամլո ասուլիս

5 Apr

DSC09081

Մայր դպրոցի ակումբում այսօր շատ ակտիվ մամուլի ասուլիս էր: Ներկա էին Շուշիի, Ասկերանի դպրոցների սովորողները և ԼՂՀ կրթության գծով փոխնախարարը: Խոսվեց ապագա համագործակցության մասին, Արցախի մեր հյուրերը կիսվեցին տպավորություններով և ցանկություն հայտնեցին շարունակել ստեղծված բարեկամությունը: Կրթահամալիրի լրագրողները հնչեցրին մի քանի հարց: Հարցերը կարճ էին, իսկ պատասխանները երկար և հասկանալի:

Հիմնական լուրեր

5 Apr

Մեդիաուրբաթի աստղերը եթերում

5 Apr

Իմ ձմեռային արձակուրդները

30 Jan

OLYMPUS DIGITAL CAMERAԵս իմ ձմեռային արձակուրդները շատ ուրախ եմ անցկացրել: Մեզ հյուր էին եկել մեր բարեկամները արտերկրից և մենք շրջագայել ենք   Հայաստանի տեսարժան վայրերով: Մենք գնացել էինք Գառնի Գեղարդ, Ակվատեկ, Ծաղկաձոր, Հայաստանի Հանրապետության հրապարակ, Կասկադ համալիր, Էջմիածին եկեղեցի, Ծիծեռնակաբերդ, ուղղակի շրջել ենք խանութներով, եղել ենք սրճարաններում և այլ վայրեր: Ես նաև գնացել եմ բակ և իմ ընկերուհու հետ զբոսնել մեր այգով մեկ, և ոչ միայն այգով: Գնացել եմ նրա հետ վոլոյբոլի պարապունքներին: Ինչպես ես ասացի մեզ հյուր էին եկել մեր բարեկամները նրանց մեջ էր մտնում իմ եղբայրը, որի անունը Ռոմա էր: Ես, նա և ընկերուհիս միշտ գնում եինք զբոսնելու կամ խաղալու մեր բակում ձնագնդիկ: Մի քանի խոսքով ես շատ լավ, ուրախ և հիշարժան արձակուրդ եմ ունեցել:

Նյութս սիրելի ուսուցչուհուս մասին

26 Nov

Այս ամգամ ես կպատմեմ իմ ուսուցչուհի` սիրելի ըկեր Գոհարի մասին: Ընկեր Գոհարը մեզ դասավանդում է հայոց լեզու և գրականություն: Դե, իհարկե, ընկեր Գոհարին գիտեն բոլո՜ր-բոլորը, այդ իսկ պատճառով ես չեմ պատմի նրա մասին: Եթե չիմանայիք, շա՜տ բաներ կպատմեի: Առաջինը

կպատմեմ հայոց լեզվի մասին: Հայոց լեզվից մենք շատ բաներ ենք անցել, օր՝. անձնանիշ և իրանիշ գոյականներ, հասարակ և հատուկ անուններ, գոյականի թիվը, որոշյալ և անորոշ գոյականներ, հոդեր և վերջապես հոլովներ: Գրականությունից մենք անցնում ենք միայն պ
ատմվածքներ, բանաստեղծություններ, այսպես ասած, մեր դասերը հիմնականում բանավոր են, իհարկե, գրավոր էլ է տալիս ընկեր Գոհարը, բայց այդքան հաճախ չէ, ինչքան որ հայոց լեզվից: Գրականությունից մենք սովորել ենք Եղիշե Չարենցի <<Էլի գարուն կգա>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Հայրենիքում>> բանստեղծությունները: Իհարկե, կան բանաստեղծություններ, որոնք մեզ համար դժվար և շատ էր անգիր սովորելը, այդ իսկ պատճառով մենք այդ բանաստեղծությունները ուղղակի ընթերցել ենք և ծանոթացել դրանց հետ: Ընկեր Գոհարը մեզ նաև հանձնահարել էր կարդալ Դանիել Դեֆոյի <<Ռոբինզոն Կրուզո>> գիրքը: Իսկ այս ամսվա լրացուցիչ ընթերցանության համար հանձնարարված է Ջեկ Լոնդոնի <<Սպիտակ Ժանիքը>>, որը ես ամռան արձակուրդին եմ կարդացել, այդ պատճառով էլ ընկեր Գոհարը հանձնահարել է կարդալ ուրիշ գիրք, որի հեղինակն է նույնպես Ջեկ Լոնդոնը: Այսպիսով ես կավարտեմ իմ նյուրը ընկեր Գոհարի մասին:

Ջեկ Լոնդոն

26 Nov

Ջեկ Լոնդոնը ծնվել է 1876-ի հունվարի 12-ին, Սան Ֆրանցիսկոյում: Ընտանիքը հարուստ չէր, և նա ստիպված էր թողնել ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան:

23 տարեկանում նա արդեն մի քանի անգամ ձերբակալվել էր թափառաշրջիկության համար:

1897 թվականին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը:

Որոշելով, որ գումար աշխատելու ամենահեշտ միջոցը գրելն է, նա սկսել է ամսագրում կարճ պատմվածքներ հրատարակել, որոնց գլխավոր թեման ծովային

ճանապարհորդություններից և Ալյասկայից ստացած անձնական տպավորություններն էին:

1899 թ-ից հրա

տարակել է պատմվածքներ, որոնք հետագայում զետեղվել են «Գայլի որդին», «Նրա նախնիների աստվածը, «Սառնամանիքի զավակները» և այլ ժողովածուներում:

Հյուսիսի թեմ

այով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» վեպը, «Նախնիների կանչը» և «Սպիտակ ժանիք վիպակները:

Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, ուր պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ:

Նր
Մեծ գրողը մահացել է 1916-ի նոյեմբերի 22-ին, քնաբերի ավել չափաբաժին ընդունելու հետևանքով:ա երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի: Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում էլ ավելի հարստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ: Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում:

Աշուն

12 Jun

Եղանակներից ամենաշատը ես սիրում եմ աշունը: Աշնանը, երբ ես  քայլում եմ այգով, այնպիսի տպավորություն է կարծես երաժշտական աշխարհում լինեմ: Թռչյուններն աշնանը չվում են տաք երկրներ: Բայց մի քանի տեսակի թռչյուններ մնում են իրենց բներում: Մենք անցած ամիս գնացել էինք Ամբերդ: Այնտեղ մենք խաղում էինք տերևների մեջ,  շփում էինք իրար տերևներով: Այնքան լավ էր, շատ էինք ուրախացել: Տերևաթափը շատ գեղեցիկ երևույթ է: Ես շատ եմ սիրում տերևաթափը: Աշունն ունի շատ գեղեցիկ երանգներ: Դրանից ինձ դուր է գալիս կարմիրը: Սիրում եմ քայլել թափված, չորացած գույնզգույն տերևների վրայով և հիանալ հրաշք եղանակով:

Hello world!

29 May

Welcome to WordPress.com! This is your very first post. Click the Edit link to modify or delete it, or start a new post. If you like, use this post to tell readers why you started this blog and what you plan to do with it.

Happy blogging!