Archive | Մայրենի RSS feed for this section

Արջի ծառայություն (Տնային առաջադրանք)

7 May

 

  1. 220px-edmondo_de_amicis
  2. Ի՞նչ ասել է արջի ծառայություն. –  Իմ կարծիքով արջի ծայառությունը նրանում է, որ դու քո կարծիքով օգնելով ինչ-որ մեկին, նրա տեղը գօրծը կամ ինչ-որ մի բանը անելով չես օգնում այլ այսպես ասած փչացնում նրա կյանքը:
  3.  Փորձիր վերլուծել առակը. –  Այս առակը ինձ սովորացրեց, որ ես պետք է անեմ առաջինը գործը նոր զվարճանքը: Եվ պետք չէ միջամտեմ ուրիշների գործի մեջ, այսինքն չանեմ նրա տեղը, որպեսզի նա սովորի:

 

3. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կապ կարող է լինել  նյութին կցված լուսանկարի և առակի ներքին ասելիքի միջև.- Ճիշտն ասած ես ոչմի ընդհանուր բան կամ նմանություն չգտա:

 

Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը»

6 May

220px-edmondo_de_amicis

Առաջադրանք 1

  1.  Կարդալ տեքստը:-Կարդացել եմ տեքստը:
  2. Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր քո ուսուցիչներից մեկնումեկի մասին:-Աշոտ Տիգրանյան – Մեր պատմության ուսուցիչն է: Իմ կարծիքով նա շատ տարօրինակ է: Նրանում է տարօրինակ, քանի որ, երբ խոսում է աշակերտի հետ՝ ոչ թե նայում է նրա աչքերին կամ դեմքին այլ ոտքերին: Չեմ հասկանում նրան: Կամ երբ խոսում է մեզ հետ օպտիկական ակնոցները միշտ նրա աչքերին են, իսկ երբ նայում է համակարգչին՝ ակնոցները հանում է: Անհասկանալի է՝ մենք այդքա՞ն փոքրենք, որ նա մեզ հետ խոսելուց կամ պատմելուց ակնոցներով է: Համենայն-դեպս նա այդքան էլ վատ ուսուցիչ չե: Չեմ կարող ասել, որ նրան ՍԻՐՈՒՄ ԵՄ քանի-որ, սուտ կլինի, բայց հարգում եմ, որպես մեծ:

Առաջադրանք2

  1. Քո ուսուցիչներից ո՞ւմ նմանեցրիր «Մեր ուսուցիչը» պատմվածքի հերոսին:-Ճիշտն ասաց ես ոչ մեկին չնմանեցրեցի սինյոր Պերբոնին, մեր ուսուցիչներից մեկին:
  2. Քո դասարանում կա՞ Ստրադիի նման մեկըՊատմիր նրա մասին:- Մեր դասարանում չկա Ստրադիի  պես երեխա: Քանի-որ ես գիտեմ նրանց լրիվ ուրիշ մարդ: Բայց ես նրանց չգիտեմ տանը և չեմ եղել նրանց տանը, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել կա արդյոք այդպիսի երեխա մեր դասարանում:
  3.  Ի՞նչ ասել է  հարգել ուսուցչին: Դու ինչպես ես  հարգում ուսուցիչներիդ: – Ես <<հարգել ուսուցչին>> լավ չեմ կարող բացատրել դա: Ուղակի կարող եմ ասել, որ դա կաղված է այդ ուսուցչից, նրան հարգելը: Իսկ հարգանքը երևում ա երեխայի պահվացքից: Եվ իմ մոտ գոյություն չունի <<Իմ դասերը չեք անում ինձ չեք հարգում>> արտահաըտւթյունը: Ես չեմ հասկանում եթե չես կարողանում անել այդ ուսուցչի դասերը դա չի նշանակում, որ չես հարգում նրան: Ես չեմ կարողանում հասկանալ այդպիսի ուսուցիչներին:
  4. Ես չեմ կարող ասել, որ լիարժեք դաս անելով եմ հարգում, ինչպես հասկացանք իմ վերևում գրածից ես չեմ ընդունում այդպիսի արտահայտություն: Ես ուսուցիչներին հարգում եմ, որպես տարիքով և փորձով մեծ մարդկանց: Իհարկե ոչ բոլոր ուսուցիչներին եմ հարգում իհարկե կան այնպիսինները, որոնք չեն վաստակել այդ հարգանքը, բայց տարիքով մեծ բոլորին ել հարգում եմ, քանի-որ նրանք մեծ են և արժանի:

Եղիշե Չարենց (թեմայի ամփոփում)

2 Apr

charencա.Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար… (1915)
ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ… (1919)
Որքան դաշտեր որ կան… (1919-1920)
Դու իմ գարնան առավոտ… (1920)
Արփիկին… (1921)
Քույր, գուցե՜ չընկանք…
Մեր լեզուն…
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ…
Էլի գարուն կգա…
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ…
ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ…
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

բ.Ձայնադարանից – https://www.youtube.com/watch?v=amuk_gBm-gk
Երգադարանից – Տաղ անձնական,
Լուսամփոփի պես աղջիկ,
Ես իմ անուշ Հայաստանի,
Աշուղ Սայաթ-Նովի նման,
Էլի գարուն կգա

գ. Տեսադարանից -Տաղ անձնական,
Ինչքան աշխարհը սիրես,
Տաղարան,
Ծիածան,
Ծաղիկները հեզ,
Իրիկուն էր,
Անքնություն,
Ես իմ անուշ Հայաստանի,
Աշուն:

Ֆիլմադարանից – https://www.youtube.com/watch?v=6BbXicGk-w8

դ. Տաղ անձնական,
Արփիկին,
Էլի գարուն կգա,
Քույր, գուցե՜ չընկանք,
Հայրենիքում,
Մորս համար գազել,
Անքնություն,
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

Եղիշե Չարենց (Կարս)

18 Mar
charents1

Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)

 Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանիվերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Աղբյուրը՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D4%B1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B8%D6%81_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB_(%D4%BF%D5%A1%D6%80%D5%BD)

Եղիշե Չարենցի տուն թանգարան (Կարս)

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մի յուրօրինակ վայր է, որտեղ այցելուները հնարավորություն ունեն շփվելու Չարենցի ու նրա հանճարի հետ:

Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ: Թանգարանը իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, պոեզիայի օրեր, փառատոներ, ինչպես նաև շնորհանդեսներ:

Աղբյուրը՝ http://emporium.am/am/articles/3739-2013-07-15-07-27-46

  Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքն։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։ Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլիախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է գտնվում Հայաստանի միակ աստղաացուցարանը‌, որը սովորողներին հնարավորություն է տալիս տիեզերքի և աստղագիտության մասին ավելի շատ բան իմանալ։ Տիեզերք ակումբը բացի աստղացուցարանից ունի նաև աստղադիտակ, որի հայլու տրամագիծը 203մմ է։ Աստղադիտակի միջոցով սովորողները մոլորակներին, միգամածություններին, կրկնակի աստղերին և այլ տիեզերական երևույթների իրենց աչքերով կարողանում են մոտիկից տեսնել։

Աղբյուրը՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80_%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB_%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80

 

Եղիշե Չարենց. փաստեր

16 Mar

charents

Հանրահայտ փաստ է, որ 1930-ական թվերի կեսին խորհրդային տոտալիտար համակարգը երկիրը վերածել էր մի հսկայական բանտի, որտեղ հասարակությունը մատնված էր բացարձակ մեկուսացման ու հսկողության: Այդ հալածանքներն առավել խստությամբ կրում էին մտավորականները, արվեստի ու գրականության աչքի ընկնող ներկայացուցիչները: Մշակութային ոլորտը պատվել էր գործակալների ցանցով, խստագույն գրաքննությունն ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկումներով ու մատնություններով: Բազմաթիվ լրտուներ իրենք էլ գրողներ էին, ստեղծագործական միությունների անդամներ, ովքեր նստում, զրուցում էին գրչակից ընկերների հետ, իսկ այնուհետև այդ զրույցների բովանդակությունը հանձնում հատուկ ծառայություններին: Նման տեղեկությունները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում էին պատժիչ մարմինների կողմից, որոնց էլ հաջորդում էին «կանխարգելիչ միջոցառումները»: Այլախոհությունը հատուցվում էր կյանքի գնով կամ սիբիրյան անժամկետ տաժանակրությամբ: Բայց նույնիսկ նման իրավիճակում գտնվում էին եզակի անհատներ, որոնք շարունակում էին պայքարել հանուն մարդկային արժանապատվության և ստեղծագործ մտքի ազատության: Չարենցն այդ բացառիկների թվում էր:

***

Նոր փաստաթղթերը դուրս են բերվել Ռուսաստանի ՊԱԿ-ի արխիվներից: Առաջին վավերագրում Չարենցի անունն ընդհանրապես հիշատակված չէ: Սակայն այնտեղ նկարագրվող դրվագներից երկուսն ուղղակիորեն առնչվում են մեծ գրողին: Ինչպես հայտնի է, 1934 թ Մոսկվայում կայացավ Խորհրդային գրողների առաջին համագումարը: Երկրի կյանքում դա դիտվում էր նշանակալի իրադարձություն, իսկ հետհամագումարյան տրամադրությունները միանգամից հայտնվեցին հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Այդ օրերին կազմված զեկուցագիրը, որն անդրադառնում է հիշատակված նյութին, կոչվում է այսպես’ «ԽՍՀՄ ՆԳԺԿ պետական անվտանգության գլխավոր վարչության քաղաքական գաղտնի բաժնի տեղեկանքը անցած համագումարի և Խորհրդային Միության գրողների նոր ղեկավարության հանդեպ գրողների վերաբերմունքի մասին»։ Ստորագրել է նույն բաժնի պետ Մալչանովը: Անթվակիր է, սակայն բովանդակությունից ելնելով կարել է ասել, որ այն գրվել է 1934 թ. սեպտեմբերի 9-ից ոչ շուտ:

Աղբյուրը` http://blog.mediamall.am/?id=18889

Պարսկական և հայկական պոեզիա…

9 Oct

 

homework

Ինձ դուր եկավ համ պարսկականը համ մեր հայկական պոեզիան: Նրանք շատ ճիշտ մտքեր են հաղորդում: Ես համամիտ եմ պարսկական պոեզիայի խոսքերի հետ: Հայկական պոեզիան էլ  իմաստ ուներ: Ինձ դուր եկան երկուսնել, բայց ավելիշատ պարսկականը: Իմ կարծիքով այն ավելի խորիմաստ է:

Մայրենիի տնային աշխատանք

11 Sep

homework

1.Կտակը դա այն է երբ մարդը, մահանալուց առաջ իր ունեցվածքը կտակում է մի մարդու: Կամ իր ընտանիքց կամ ուղղակի մոտիկ շրջապատից:

Կտակ-կտակարան, կտակակատար, կտակել, կտակառու, կտակագիր, կտակագրող, կտակագրել:

Աղբյուրը՝http://www.nayiri.com/media/images/dp//3/A_Comprehensive_Dictionary_Armenian-English_Kouyoumdjian_1970_Page_0386.png

2.Կտակարան-Ես ամեն առավոտ և երեկո կարդում եմ Նոր կտակարանը:

Ինչու է կոչվում կտակարան:

Իմ կարծիքով կտակարան է կոչվում այն պատճառով, որովհետև կտակվում է նոր սերնդին:

Ինչու է կոչվում հին և Նոր կտակարան: Որովհետև Հին կտակարանը գրվել է Քրիստոսից առաջ, իսկ Նոր կտակարանը գրվել է Քրիստոսից հետո:

Նուռ

9 Jul

Նռնենին փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպտերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևովհանդիպում է Փոքր և ՄիջինԱսիայում, ԱնդրկովկասումԻրանումԱֆղանստանում։ Հնուց իվեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել ենծիսական արարողությունների ժամանակ։ Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավորմիջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրըշրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներիցստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնիկեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբկաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբգինի, հյութ)վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութըպարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր իվանդություններից       ապաքինվողների համար, բուժիչ է:

։

Ձմեռ

9 Jul

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառնկլիմայում , աշնան եւ գարնան միջև: Ձմեռայինարևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկգիշերները ամենաերկարը: Հյուսիսային կիսագնդումտևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22)մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21),իսկ Հարավային կիսագնդում` ամառային արևադարձիօրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարիօրը (սեպտեմբերի 23): Ցերեկվա տևողությանփոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրությանհետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր:Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը(դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է:Օդերևութաբանական ձմեռը ամենակարճ օրեր ևամենացածր միջին ջերմաստիճանը ունեցողամենացուրտ եղանակն է: Այս պնդումըհամապատասխանում է դեկտեմբեր, հունվար, եւփետրվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում, ևհունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին հարավայինկիսագնդում:

Մեր դասարանի խնջույքը

12 Jun

Մենք երեխաներով դասարանում խնջույք կազմակերպեցինք։ Ամենաառաջինը ինչ մենք արեցինք առևտուրն էր։ Ես, Սիրուշիկը և Հովիկը գնացինք խանութ և շատ-շատ համեղ բաներ գնեցինք։ Հետո գնացինք դպրոց և մեր խոհարար տիկին Նունեին խնդրեցինք, որ նա մեզ սպասք տա։ Նա տվեց, և մենք սեղանը զարդարեցինք։ Մենք ընկեր Գոհարին և ընկեր Լարիսային խնդրեցինք, որ նրանք էլ մասնակցեն այդ խնջույքին։ Նրանք համաձայնեցին, և մենք շատ ուրախացանք։ Բայց մենք ուզում էինք, որ միս Անուշը և միս Սրբուհին էլ գային։ Այդ ժամանակ խնջույքն ավելի լավ կանցներ։ Բայց միայն ընկեր Գոհարը եկավ։ Եվ մենք շատ ուրախ էինք։ Ընկեր Գոհարը մեզ նկարեց և մենք այդ նկարներով նյութ պատրաստեցինք։ Խնջույքը շատ, շատ, շատ լավ անցավ և մենք շատ ուրախ էինք, որ մեզ հաջողվեց ժամանակն ուրախ անցկացնել։