Archive | Ճանփորդություններ RSS feed for this section

Մի հիասքանչ օր…

26 Oct

Մենք երեկ` հոկտեմբերի 25-ին գնացել էինք Վայոց ձորի Աղավնաձոր գյուղ: Այնտեղ մենք մասնակցեցինք խաղողների բարքահավաքին: Բերքահավաքը սկսեցինք ինչպես Կրթահամալիրում սկսում ենք օրը՝ <<Հայր Մեր>>-ը արտասանելով: Շատ լավ էր, պարոն Հովակիմը՝ Տրիմիտի այգիների տնորենը մեզ սովորեցրեց ինչպես հավաքել խաղողները և շատ հետաքրքիր պատմություններ պատմեց: Շատ հետաքրքիր էր և շատ գեղեցիկ: Մենք իմացանք նաև, որ այդ խաղողները՝ Արենի խաղողի տեսակներն էին: Խաղողների այգին 10 տարվա պատմություն ուներ: Հավաքելու ժամանակ մեզ պարոն Հովակիմը ցույց տվեց այնպիսի հասկեր, ինչպիսին չկան Հայաստանում և ինչպիսին չեն տեսել  հայերից ոչմեկ, մեզ բացարություն: Իսկ հասկերը աճում էին՝ Ղուշում: Շատ լավ աշխատեցինք և հետո գնացինք նշելու: Այնտեղ մեզ նաև հյուրասիրեցին անցյալ տարվա պատրաստած <<Անմահական>> գինին: Գինին խմելուց հետո մեր կենացները քաղցրացան և մենք երգեցինք <<Կենաց երգ>>-ը: Հետո մենք իմացանք այդտեղի հետագա պլանների մասին: Այգիների մոտ լինելու է հյուրատուն և գինու գործարան: Իսկ վերջում պարոն հովակիմը երգ երգեց մեր մասին՝մեր այդ օրվա մասին: Շատ հիանալի և անմոռաց օր էր: Ով չեր եկել մեզ հետ բերքահավաքին շատ բան էր կորցրել:

Մեր ճանբորդությունը դեպի Թեղենիս

7 Jun

getImage (4) getImage (5) getImage (6) getImage (7) getImage (8) getImage (9) getImage (10) getImage (11) getImage (12) getImage (13) getImage (14) getImage (15) getImage (16) getnxckImage (1) jhdfiogh nfd nvnnv Photo3068

Մենք այդ օրը շատ հիշարժան անցկացրինք: Ծանոթացանք շատ երեխաների հետ: Ես ուղղակի բառեր չեմ գտնում նկարագրեմ այդ օրը, իմ կյանքում ամենալավ ճամբորդություններ: Լավ մարդկանցով շրջապատված: Շատ-շատ բան ունեմ պատմելու ձեզ, բայց շեմ ուղում այդքան շատ պատմեմ կարող է տեղ չանի…..; )

Մեր այցը Ծիլքար գյուղի դպրոց

19 May

SAM_0951

Մենք երեկ գնացել էինք Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոց: Մենք ներկայացրեցինք մեր դպրոցը, մեր կայքը: Խոսեցինք Հիմնական ռադիոի մասին, նաև մեր բլոգների մասին: Այդ դպրոցի աշակերտները և ուսուցիչ-ուսուցչուհիները  ուշադիր և սիրով էին լսում մեզ: Մեր գրադարանի հետ կապված եղավ մի փոքր խոսաքցություն: Այնտեղ նաև հնչեցին հարցեր և իհարկե պատասխաններ: Եվ վերջում մեր երրորդ դասարանի երեխաները այդ դպրոցի փոքրիկների հետ խաղացին Smart Nootbuk-ով իրենց պատրաստած մաթեմատիկայի հետ կապված խաղերը: Այդ փոքրիկները խաղում էին հաճույքով: Հետո մենք շարժվեցինք դեպի բնություն, որպեսզի հաց ուտենք: Այնտեղ շատ ցուրտ էր, բայց մենք խաղերի շնորհիվ տաքացանք: Այնտեղից շարճվեցինք դեպի Տառերի պուրակ: Մենք նկարվեցինք այնտեղ և վազքի մրցույթով վազեցինք դեպի ավտոբուզ: Մենք իմացանք, որ այդ գյուղի ուսուցիչները և ուսուցչուհիները և իհարկե երեխաները գալու են մեր կրթահամա  լիր, որպեսզի նրանք շրջայց կատարեն մեր դպրոցներով: Մենք շատ ուրախ կլինենք և սիրով կդիմավորենք նրանց:

Աշխարհի ամենաերկար ճոպանուղին

10 May

P5070860

Հայաստանում հոկտեմբերի 16-ին բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին Տաթևի<<Տաթևեր>> ճոպանուղին: Նրա երկարությունը 5,7 կմ է, ամենաբարձր կետը 330 մ է, իսկ միուղղությամբ գնալը տրում է 11-12 րոպե:Աշխարհի ամենաերկար ճոպանուղին Տաթևի <<Տաթևեր>> ճոպանուղին է,որը գրանցված է, որպես Գինեսի ռեկորդակիր: Մեկ տրամվայը կարող է տեղափոխել մինչև 25 ուղևոր:«Տաթևերը»  Գինեսի  ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցվել որպես աշխարհի ամենաերկար  ուղևորափոխադրող ճոպանուղի:

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

10 May

загруженное

Որոտնավանք, Վաղատնի վանք, միջնադարյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ, Որոտան գետի կիրճի եզրին։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Որոտնավանքի հնագույն` Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ` ավերակ) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, վերակառուցել` Հայր Ստեփանոս ճգնավորը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի:

Համալիրի շենքերը տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝

imagesհյուսիսային և արևելյան կողմերում։ Առավել վաղ թվագրություն ունեցող կառույցը Սյունյաց Շահանդուխտ թագուհու կառուցած Ս.Ստեփանոս թաղածածկ եկեղեցին է (1000թ.)։ 1007թ.-ին Շահանդուխտի որդի Սևադան եկեղեցուց հարավ-արևելք կառուցել է գմբեթավոր, եռախորան, չորս անկյուններում ավանդատներով Ս.Կարապետ եկեղեցին։ Եկեղեցին զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում` հրեշտակ:

Վանքի տարածքում, այս երկու եկեղեցիներից դեպի արևմուտք, պահպանվել են նաև թաղածածկ գավիթը և այլ կիսավեր շենքեր։ Որոտնավանքը շրջապատված է եղել պարսպապատերով, ընդորում կառույցների հյուսիսային պատերը վանքի պաշտպանական համակարգի մասն են կազմել: