Archive | Լրագրություն RSS feed for this section

Պատմության մեջ այս օրը՝ մայիսի 23

22 May
  • 12335456464161618 թ. – սկսվեց Երեսնամյա պատերազմը:
  • 1703 թ. – Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը:
  • 1707 թ. – ծնվել է Կարլ Լինեյը, շվեդ նշանավոր գիտնական (մահ. 1778 թ.):
  • 1879 թ. – ռուս գրող Իվան Տուրգենևը ստացավ Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչում:
  • 1904 թ. – Վիեննայում անցակցվեց Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը:
  • 1906 թ. – Ռայթ եղբայրները արտոնագրեցին իրենց պատրաստած թռչող սարքը:
  • 1906 թ. – մահացել է Հենրիկ Իբսենը, նորվեգացի հայտնի դրամատուրգ (ծն. 1828 թ.):
  • 1918 թ. – Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:
  • 2010 թ. – տեղի ունեցան ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները:

Պատմության մեջ այս օրը՝ մայիսի 22

20 May

 

  • 12335456464161455 թ. – Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
  • 1813 թ. – Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի Իտալուհին Ալժիրում օպերայի պրեմիերան:
  • 1907 թ. – ծնվել է Լոուրենս Օլիվիեն, անգլիացի մեծագույն դերասաններից մեկը («Համլետ», «Սպարտակ», մահ. 1989 թ.):
  • 1924 թ. – ծնվել է Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ:
  • 1939 թ. – Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին, ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
  • 1939 թ. – ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը:
  • 1960 թ. – Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար:
  • 1972 թ. – Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
  • 1990 թ. – Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը:

 

Պատմության մեջ այս օրը՝ մայիսի 20

19 May

 

  • 12335456464161498 թ. – Վասկո դա Գաման հասավ Հնդկաստան:
  • 1562 թ. – Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:
  • 1799 թ. – ծնվել է Օնորե դը Բալզակը, ֆրանսիացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1850 թ.):
  • 1882 թ. – Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծեցին «Եռյակ միությունը»:
  • 1908 թ. – ծնվել է Ջեյմս Ստյուարտը, ամերիկացի դերասան, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում պատվավոր 3-րդ տեղում է (մահ. 1997 թ.):
  • 1902 թ. – Կուբան հայտարարվեց հանրապետություն, Իսպանիայից անկախացել էր 1868 թ.:
  • 1946 թ. – ծնվել է Շերը, ամերիկահայ հայտնի երգչուհի:
  • 1950 թ. – ծնվել է Զինաիդա Սիմոնյանը, հայ անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն (մահ. 2012 թ.):
  • 1989 թ. – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացավ «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնեց Թուրքիային, քաղաքական ապաստան գտնելով ԱՄՆ-ում:

Մեր այցը Ծիլքար գյուղի դպրոց

19 May

SAM_0951

Մենք երեկ գնացել էինք Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոց: Մենք ներկայացրեցինք մեր դպրոցը, մեր կայքը: Խոսեցինք Հիմնական ռադիոի մասին, նաև մեր բլոգների մասին: Այդ դպրոցի աշակերտները և ուսուցիչ-ուսուցչուհիները  ուշադիր և սիրով էին լսում մեզ: Մեր գրադարանի հետ կապված եղավ մի փոքր խոսաքցություն: Այնտեղ նաև հնչեցին հարցեր և իհարկե պատասխաններ: Եվ վերջում մեր երրորդ դասարանի երեխաները այդ դպրոցի փոքրիկների հետ խաղացին Smart Nootbuk-ով իրենց պատրաստած մաթեմատիկայի հետ կապված խաղերը: Այդ փոքրիկները խաղում էին հաճույքով: Հետո մենք շարժվեցինք դեպի բնություն, որպեսզի հաց ուտենք: Այնտեղ շատ ցուրտ էր, բայց մենք խաղերի շնորհիվ տաքացանք: Այնտեղից շարճվեցինք դեպի Տառերի պուրակ: Մենք նկարվեցինք այնտեղ և վազքի մրցույթով վազեցինք դեպի ավտոբուզ: Մենք իմացանք, որ այդ գյուղի ուսուցիչները և ուսուցչուհիները և իհարկե երեխաները գալու են մեր կրթահամա  լիր, որպեսզի նրանք շրջայց կատարեն մեր դպրոցներով: Մենք շատ ուրախ կլինենք և սիրով կդիմավորենք նրանց:

Պատմության մեջ այս օրը՝ մայիսի 19

18 May

 

  • 12335456464161649 թ. – ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը:
  • 1712 թ. – Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ:
  • 1780 թ. – Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»:
  • 1802 թ. – Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը:
  • 1842 թ. – տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի Լինդա դի Շամունի օպերայի պրեմիերան:
  • 1892 թ. – ծնվել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, նրա անունով է կոչվում «Հայֆիլմ»կինոստուդիան (մահ. 1965 թ.):
  • 1911 թ. – Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը:
  • 1922 թ. – ծնվել է Օհան Դուրյանը, հայ հայտնի դիրիժոր (մահ. 2011 թ.):
  • 1928 թ. – ծնվել է Սերգեյ Մերգելյանը, հայ ականավոր գիտնական (մահ. 2008 թ.):

 

Պատմության մեջ այս օրը՝ մայիսի 18

17 May

 

1233545646416

Նշվում է Թանգարանների միջազգային օրը:

 

  • 1799 թ. – մահացել է Պիեռ Բոմարշեն, ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս (ծն. 1732 թ.):
  • 1897 թ. – ծնվել է Գուրգեն Ջանիբեկյանը, թատրոնի և կինոյի հայ հանրաճանաչ դերասան (մահ. 1978 թ.):
  • 1897 թ. – ծնվել է Ֆրենկ Կապրան, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, ստացել է 3 Օսկար որպես լավագույն ռեժիսոր («Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Այս հրաշալի կյանքը», մահ. 1991 թ.):
  • 1972 թ. – Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ
  • 1980 թ. – Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ: Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան:
  • 1981 թ. – մահացել է Վիլյամ Սարոյանը, ամերիկահայ մեծանուն գրող (ծն. 1908 թ.):
  • 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։

 

Պատմության մեջ այս օրը՝ մայիսի 17

16 May
  • 12335456464161642 թ. – հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը:
  • 1718 թ. – անգլիացի իրավաբան Ջեյմս Պակլը արտոնագրեց աշխարհում առաջին գնդացիրը:
  • 1858 թ. – Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս:
  • 1890 թ. – Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի Գեղջկական ասպետություն օպերայի պրեմիերան:
  • 1899 թ. – ծնվել է Անիտա Կոնտին (Կարագոշյան), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը:
  • 1916 թ. – Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի:
  • 1966 թ. – մահացել է Վահրամ Ալազանը, հայ գրող (ծն. 1903 թ):
  • 1978 թ. – մահացել է Արմին Վեգները, գերմանացի գրող, հրապարակախոս, հայերի և հրեաների իրավունքների պաշտպան (ծն. 1886 թ):
  • 1978 թ. – Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ:

 

Մեր նոր նեթբուքները

16 May

 

44333_0

Այսօր կրթահամալիրի Կենտրոնում ասուլիս էր տալիս տիար Բլեյանը: Ներկա էին կրթահամալիրի լրատվամիջոցները, նաև` ԿենտրոնTV-ի և hzam.am-ի լրագրողները:  Ասուլիսը հետասքրքիր էր, բայց իմ ուշադրությունն ավելի շատ գրավեցին Յունիքոմփ  ընկերության համակարգիչները` նեթբուքերը: Դրանք ունեն windows 8 օպերացիոն համակարգ, մի քիչ ծանր են, կապույտ են: Նրանց համար պայուսակ հարկավոր չէ, որովհետև նրանք ունեն հատուկ պաշտպանիչ շերտ:

Տիար Բլեյանն ասաց, որ կրթահամալիրը ձեռք է բերել դրանցից 25 հատ:

Վաղը Յունիքոմփը կներկայացնի թե ինչ գնով և ինչ պայմաններով կարելի է գնել այդ համակարգիչները: Տիար Բլեյանը նաև ասաց, որ սեբաստացիների համար հատուկ պայմաններ են լինելու:

Մարիամ Մուրադյան

Info.հիմնական

Պատմության մեջ այս օրը՝ մայիսի 16

15 May

 

  • 12335456464161152 թ. – Հենրի II Պլանտագենետը ամուսնացավ Էլեանորա Ակվիտանուհու հետ:
  • 1888 թ. – Բեռլինում ցուցադրվեց առաջին ձայնապնակը:
  • 1905 թ. – ծնվել է Հենրի Ֆոնդան, ամերիկացի դերասան, Օսկարի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր (մահ. 1982 թ.):
  • 1920 թ. – Ժաննա դ’Արկը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվեց սրբերի շարքին:
  • 1929 թ. – տեղի ունեցավ Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունը:
  • 1944 թ. – ֆաշիստական գերմանական զորքերը գրավեց Վարշավան, ավարտելով այնտեղ բարձրացված ապստամբությունը, արդյունքում մահացավ մոտ 15 000 լեհ:
  • 1960 թ. – ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին լազերի ցուցադրումը:
  • 2007 թ. – մահացել է Գոհար Գասպարյանը, հայ օպերային հռչակավոր երգչուհի, նրան անվանել են «հայկական սոխակ» (ծն. 1924 թ.):
  • 2007 թ. – Նիկոլա Սարկոզին դարձավ Ֆրանսիայի նախագահ:

 

 

 

Պատմության մեջ այս օրը՝ մայիսի 13

12 May
  • 12335456464161830 թ. – Էկվադորը դուրս եկավ Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակեց իրեն հանրապետություն:
  • 1836 թ. – սկսվեցին Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները:
  • 1840 թ. – ծնվել է Ալֆոնս Դոդեն, ֆրանսիացի գրող, թատերագիր (մահ. 1897 թ.):
  • 1930 թ. – սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թ. Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը:
  • 1950 թ. – տեղի ունեցավ առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը:
  • 1961 թ. – ծնվել է Դենիս Ռոդմանը, ամերիկացի բասկետբոլիստ, բասկետբոլի փառքի սրահի անդամ:
  • 1964 թ. – ծնվել է Ռոնի Քոլմենը, ամերիկացի պրոֆեսիոնալ բոդիբիլդեր, ռեկորդային` թվով 8 անգամ արժանացել է «Միստր Օլիմպիա» կոչմանը:
  • 1981 թ. – Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի վրա մահափորձ կատարեց թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աջան:
  • 2005 թ. – Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ուենացած ցույցերի հետևանքով մահացան հարյուրավոր մարդիկ: